Ռուսաստանը հույս ունի Սլովակիայի աջակցությամբ վերականգնել կապերը ողջ Եվրոպայի հետ

Ռուսաստանը հույս ունի Սլովակիայի աջակցությամբ վերականգնել կապերը ողջ Եվրոպայի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Սլովակիայի միջև ապանքաշրջանառությունը կարելի է վերականգնել, տեղեկացնում է ТАСС-ը:



«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրների միջև առաջին տարին չէ, որ, ավաղ, ապրանքաշրջանառությունը անկում է ապրում, այնուամենայնիվ շանս կա վերականգնելու այն»,- Սլովակիայի վարչապետի հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:



Պուտինը նաև հույս է հայտնել, որ Սլովակիայի մջոցով, որն առաջիկա կիսամյակում գլխավորելու է ԵՄ խորհուրդը, Ռուսաստանը կարող է բարելավել իր տնտեսական կապերը ողջ Եվրոպաի հետ: