Ողբերգական ավտովթար Նեպալում. կա 20 զոհ

Ողբերգական ավտովթար Նեպալում. կա 20 զոհ

Առնվազն քսան մարդ է զոհվել եւ եւս տասնյոթը վիրավորվել են Նեպալում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից: Ավտոբուսը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից եւ ընկել գետը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական շրջաններից մեկում: Այս մասին հայտնում է Himalayan Times գործակալությունը: Ավտոբուսում եղել է երեսունինը մարդ` երեսունյոթ ուղեւոր, վարորդը եւ ուղեկցորդը: Վերջին երկուսը համարվում են անհետ կորած: