Սիրիայում շարունակվում են բախումները թուրքական զինուժի եւ տեղի քրդերի միջեւ

Սիրիայում շարունակվում են բախումները թուրքական զինուժի եւ տեղի քրդերի միջեւ

Թուրքական զինուժը հրետանային կրակ է բացել սիրիացի քրդերի խմբավորումների վրա Ջարաբլուս քաղաքից հարավ ընկած հատվածում: Քուրդ զինյալների խումբը ոչնչացվել է: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը: Սա թուրքական զինուժի առաջին խոշոր գործողությունն էր Սիրիայում: Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ թուրքական ցամաքային ստորաբաժանումները ԻՊ դեմ պայքարի հակա-ահաբեկչական միջզագային կոալիցիայի դրոշի ներքո մուտք են գործել Սիրիա եւ սկսել ցամաքային գործողություններ: Պաշտոնական Դամասկոսը այս քայլն անվանել է Սիրիայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն եւ բողոք ներկայացրել ՄԱԿ ԱԽ-ին: