Ավտովթար Թուրքիայում. կա ութ զոհ եւ տասնութ վիրավոր

Ավտովթար Թուրքիայում. կա ութ զոհ եւ տասնութ վիրավոր

 



Առնվազն ութ մարդ է մահացել, որոնց թվում նաեւ՝ երեխաներ, եւ տասնութը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավտովթարից: Այս մասին հայտնում է CNN Turk-ը՝ մանրամասնելով, որ միկրոավտոբուսը, կորցնելով կառավարումը, ընկել է անդունդը: Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վիրավորները հոսպիտալացվել են: