Իտալիայի իշխանությունները համազգային սգո օր հայտարարեցին

Իտալիայի իշխանությունները համազգային սգո օր հայտարարեցին

Իտալիայի իշխանությունները որոշում են կայացրել՝ օգոստոսի 27-ը հայտարարել համազգային սգո օր՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Հիշեցնենք, որ երկրաշարժը խլել է 267 մարդու կյանք եւ եւս 387-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Ըստ պետական արարողակարգի, պետական բոլոր հաստատություններում դրոշը կիջեցվի կիսով չափ, կչեղարվեն հեռուստատեսային բոլոր տեսակի ժամանցային եւ զվարճալի հաղորդումները: Նույն օրը նաեւ տեղի կունենա Ասկոլի-Պեչինոյի երկրաշարժի զոհերի հուղարկավորությունը, որին կմասնակցի երկրի ողջ ղեկավարությունը: