«Հայկական ժամանակ». Ժիրայր Սեֆիլյանի բողոքը մերժած դատավորի ունեցվածքը

«Հայկական ժամանակ». Ժիրայր Սեֆիլյանի բողոքը մերժած դատավորի ունեցվածքը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքը մերժած դատավոր Արշակ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը։



Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորը նախորդ տարի շարժական և անշարժ գույք ոչ գնել է, ո՛չ էլ օտարել է։ Նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 5.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել են 8.5 միլիոն։ Արշակ Խաչատրյանը 2015 թվականին երկու տարբեր աշխատավարձերից է միայն եկամուտ ստացել, որոնցից մեկը կազմել է 90 հազար դրամ, մյուսը՝ 11 միլիոն 84 հազար դրամ։ Դատավորի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 11.1 միլիոն դրամ։



Արշակ Խաչատրյանի կինը Աիդա Հարությունյանը, որևէ դրամական միջոց չի հայտարարագրել, նրա միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է եղել, որը կազմել է 180 հազար դրամ։



ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորի դուստրը՝ Ջուլիետա Խաչատրյանն էլ ոչ մի տեղ չաշխատելով փոխառություն է տվել, որի դիմաց 2015 թվականին 425 ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել։ Ջուլիետա Խաչատրյանի նախորդ տարիների հայտարարագրերում որևէ կերպ նշված չի, թե որքան գումար է նա փոխառության հանձնել։ Այսինքն նրա հայտարարագիրը թերի է լրացված»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում