Գերմանացի ընդդիմադիրներն ավելի Պուտինին են վստահում, քան Մերկելին

Գերմանացի ընդդիմադիրներն ավելի Պուտինին են վստահում, քան Մերկելին

Die Zeit պարբերականը վերլուծել է գերմանական քաղաքական դաշտի տարբեր ուժերի վստահության տոկոսը երկրի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ: Forsa ինստիտուտի հարցումների համաձայն՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ «Ձախեր» ընդդիմադիր կուսակցությունների շատ ներկայացուցիչներ ավելի վստահում են Պուտինին, քան Մերկելին: Այսպես՝ «Այլընտրանքայինների» 30%-ը եւ «Ձախերի» 31%-ը վսահություն են հայտնել ՌԴ ղեկավարի հանդեպ: Բացի այդ, նույն կուսակցություններից համապատասխանաբար 62% եւ 78%-ը հարցվածների հայտարարել են, որ Պուտինը ճիշտ է, երբ խոսում է Արեւմուտքի` Ռուսաստանի հանդեպ ունեցած թշնամանքից:



Պատկերն այլ է արդեն իշխող Քրիստոնեա-սոցիալիստական միություն կուսակցությունում, որին պատկանում է նաեւ Մերկելը: Այստեղ Պուտինին վստահում են հարցվածների ընդամենը 3%-ը: Իսկ, ընդհանուր առմամբ, Պուտինի վստահության քվեն 12% ավելին է, քան Մերկելինը` համապատասխանաբար 23% եւ 10% ցուցանիշներով: