Տարիներն ու աստղերը. Էմմի

Տարիներն ու աստղերը. Էմմի

Հայկական շոու բիզնեսի ամենացածրահասակ երգչուհիներից մեկը, ով դեռ փոքր հասակից եղել է բեմահարթակին, մեր շարքի այսօրվա հերոսուհին երգչուհի Էմմին է:



Էմմին՝ նույն ինքը Էմմա Բեկջանյանը, ծնվել է Երևանում՝ խորհրդային ջազային երգչուհի Նադեժդա Սարգսյանի և ջազային դաշնակահար Դավիթ Բեջանյանի ընտանիքում։ Էմմիի գործունեությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 1990 թվականին ձայնագրեց իր առաջին «Հայաստան» երգը և թողարկեց դրա տեսահոլովակը։ Շուտով նա ստացավ Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների երգի մրցույթների պարգեւներ։1994-2000 թվականներին նա երգել և հյուրախաղերի է մեկնել Հայեր փոփ-խմբի կազմում։ Ներկայումս երգչուհին բացել է իր պրոդյուսերական «Emmy-B» կենտրոնը և զբաղվում է Հայաստանի երիտասարդ տաղանդների ուսանելու գործունեությամբ: Եղել է նաև Իքս-Ֆակտոր 3 ժյուրիի անդամ։





«Եվրատեսիլ-2011»  միջազգային մրցույթում Էմմին ներկայացրեց մեր երկիրը, սակայն կիսաեզրափակիչ փուլում երգչուհու ձախողումից հետո հայ հանրությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Եվ, իսկապես, չէ՞ որ ոչ ոք չէր սպասում, որ հայկական էստրադայի «ամենահին» երգչուհիներից մեկը չի կարող դուրս գալ մրցույթի եզրափակիչ:






Երգչուհու ամենահայտնի երգերից են «Սիրելով հեռանում եմ», «Ծիածան», «Քեզ գտա», «Boom Boom»: Ժամանակի ընթացքում արտաքին փոփոխությունների ենթարկված երգչուհին այսօր ներկայանում է ավելի հասարակ, պարզ ոճում: Նրա հագուստը, մազերի սանրվածքը լայն քննադատությունների արժանացավ հատկապես Իքս-ֆակտոր նախագծի շրջանակում, որտեղ ինքը ժյուրիի կազմում էր և գրեթե յուրաքանչյուր համերգին ներկայանում էր տարբեր յուրահատուկ ոճում և յուրահատուկ կերպարում:





Տարիներ առաջ, երբ դեռ Էմմին նոր էր շոու բիզնեսում, նրան սիրային կապով կապել էին այժմ Ամերիկայում բնակվող Սուպեր Սաքոյի հետ: Էմմիի եւ Սուպեր Սաքոյի «Եթե դու գնաս» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելուց հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ նրանք միասին են։ Լուրերը հերքվեցին նրանց կողմից, սակայն, միեւնույնն է, շատերը պնդում էին, որ նրանց միջեւ սիրավեպ եղել է։ Այժմ Էմմին ամուսնացած է, նրա ամուսինը ամերիկաբնակ է, ունի մեկ որդի, իսկ թե ո՞վ է նրա ամուսինը, երգչուհին մինչեւ այժմ գաղտնի է պահում: