30 տարվա ընթացքում ես երբեք հենց այնպես ելույթ չեմ ունեցել. Աշոտ Մանուչարյան

30 տարվա ընթացքում ես երբեք հենց այնպես ելույթ չեմ ունեցել. Աշոտ Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը ժամանակին սուր ելույթներ էր ունենում Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքների ժամանակ: Բայց վերջերս ձևավորված խորհրդի կազմում ոչ միայն Մանուչարյանը չկա, այլև ելույթներ անգամ չի ունենում: Վերջինիս խոսքերով` այնտեղ պետք է կազմակերպվի մի բան, և այն պետք է հանգեցնի ժողովրդի ինքնակազմակերպմանը , ինքնակազմագործի, ինչպես եղել է նախկինում, պետք է կարողանան խնդիրը լուծել, որովհետև ուրիշ ձև երկիրը այս վիճակից հանելու ձև երևի թե գոյություն չունի. «Ժողովուրդը, եթե տեր չի կանգնում երկրին, մեզ այնպես թե այնպես մանիպուլատիվ դաշտում են պահելու: Ես հարթակից ելույթ էի ունենում, քանի որ մնացածը ձերբակալված էին, տնօրինում որևէ մեկի կողմից չկար, ես էի, և ես մի քանի օր երիտասարդներին աջակցում էի` հայտնելով իմ տեսակետները այդ հարցի վերաբերյալ: Հիմա այնտեղ եկել են մարդիկ, ովքեր այդ հարցը տանում են, ես լսել եմ, որ ուրիշ ընդդիմադիր խմբեր էլ են ուզում հավաքներ անցկացնել»:



Աշոտ Մանուչարյանի կարծիքով` այդ հանահավաքների իմաստը միակն է` պետք է կարողանան այդ խնդիրը լուծել: Այսինքն` բոլոը պետք է աշխատեն նրա վրա, որ ժողովուրդը դուրս գա հրապարակ և տեր կանգնի երկրին. «Իսկ կուսակցությունները, կազմակերպությունները հանդիսանում են ժողովրդի գործիքները, նրանք այս կամ այն բնագավառը պետք է կազմակերպեն, դա կազմակերպում է ժողովրդի կամքի արտահայտումը, աշխատանքը տարբեր ատյանների հետ և այլն: Քննարկումներ են ընթանում այդ ուժերի հետ, ովքեր հրապարակը կարևորում են, որպեսզի գան ընդհանուր հայտարարի այդ հարցի վերաբերյալ: Երբ որ ընդհանուր տեսակետին հասանք, այդ դեպքում, երբ անհրաժեշտություն լինի, որ ես էլ հանդես գամ` նեկայացնելով ժողովրդի տեսակետները, ես այնտեղ հանդես կգամ, իսկ 30 տարվա ընթացքում ես երբեք հենց այնպես ելույթ չեմ ունեցել, պետք է լինի խնդիրը, որ սպասարկեմ: Հիմա սպասում եմ` խնդիրը վերջնական ձևակերպենք, դրանից հետո ես էլ պատրաստ կլինեմ սպասարկման, եթե կան մյուսները, կարող են արդյունավետ սպասարկել, դա էլ լրիվ ընդունելի տարբերակ է»:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ