Օսմանյան կայսրության ֆանտոմային ցավերը (մաս առաջին)

Օսմանյան կայսրության ֆանտոմային ցավերը (մաս առաջին)

Եվրոպական մոդելի Թուրքիայի հարցը փակված է: Փակված է նաեւ աշխարհիկ պետություն Թուրքիայի հարցը: Էրդողանը «կամուրջ է անցկացնում Ասիայի եւ Եվրոպայի միջեւ»: Երկրում շարունակում են բավական շիկացած մնալ քաղաքական կրքերը: Վերջին անգամ Թուրքիան այս վիճակում հայտնվել էր 1997թ.-ին, երբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում եւ պրոիսլամիստ վարչապետ Նեջմեդդին Էրբաքկանը հրաժարական տվեց:



Սովորաբար թուրքական հասարակությունը ավելի սիրում է հետաքրքվել արտաքին քաղաքականությամբ, քան ներքին կյանքով, կամ պետության վարած ներքին քաղաքականությամբ: Իսկ ավելի շատ թուրք հասարակությունը սիրում է խոսել սպորտի մասին: Սակայն, երբ մեռնում են մարդիկ, երբ տեղի է ունենում անհաջող հեղաշրջման փորձ երկրում եւ խախտվում է ներքին կայունությունը, ապա ամեն բան փոխվում է, նույնիսկ Ստամբուլի փոքրիկ սրճարաններում, որոնք հույների` անցյալ դարի 70-ականներին տեղի ունեցած վերջին վտարումից հետո մնացած հունական ներկայության միակ վկաներն են:



Թուրքիայի եւ՛ արեւմտյան շրջաններում, եւ՛ արեւելյան, կարելի է հազարավոր արյունոտ բախման պատմությունների մասին լսել: Արյունոտ հաշվեհարդարներով, հալածանքներով են ուղեկցվել 1961 եւ 1980 թթ հեղաշրջումները, սակայն հասարակ ժողովուրդը, որպես կանոն զերծ է մնացել այդ ամենից եւ հիմնականում հիշում են նրանք, ովքեր այս կամ այն չափով զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, եղել պատասխանատուները երկրի կյանքի որեւէ ոլորտի:



Ուշագրավ է այն, որ թուրքական հասարակության մեջ պարզ քաղաքացու կյանքն արդեն մոտ հարյուր տարի է, ինչ աչքի է ընկնում բացառիկ կայունությամբ: Այն նաեւ բավական միօրինակ է եւ ձանձրացնող: Դա երեւում է հատկապես մայրաքաղաքից ու մեծ քաղաքներից դուրս: Մարդու պապի հայրը կառուցում է փոքրիկ շենք ու հիմնում դեղատուն: Հարյուր տարում չորս սերունդ այն ավելացնում եւ դաձնում է կայուն եւ դինամիկ տնտեսություն: Արդյունքում այն դառնում է երկրի ներքին կայունության սիմվոլի նման մի բան եւ ցույց տալիս, որ մասնավոր սեփականության կայունությունը անխախտելի է: Այս ֆոնին, այն ինչ տեղի է ունենում այսօր Թուրքիայում եւ թուրքական հասարակության մեջ, կարելի է համարել ահռելի մեծ սթրես. հասարակություն, որի սթերսի ենթարկվող զանգվածը հիմնականում կրթված փոքրամասնությունն է, որ ապրում է Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում:



Աղբյուր՝ sovsekretno.ru
Անտոն Կրիվենյուկ



Թարգմանությունը` Արման Գրիգորյանի