Վերջին օրերին Հալեպում 100 երեխա է զոհվել

Վերջին օրերին Հալեպում 100 երեխա է զոհվել

Մոտ 100 երեխա զոհվել և 220-ը վիրավորվել են վերջին օրերին Հալեպի արևելքում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում, տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (UNICEF):



«Հալեպում երեխաներն ապրում են իրական մղձավանջի մեջ: Այլևս խոսքեր չկան նկարագրելու նրանց չարչարանքները»,- հայտարարել է հիմնադրամի փոխտնօրեն Ջաստին Ֆորսայթը:



Նրա խոսքով՝ արդեն մեկ շաբաթ է՝ Հալեպում երեխաները մաքուր ջրի հասանելություն չունեն, ինչն էլ ավելի է մեծացնում ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածման ռիսկը:



UNICEF-ում նաև տեղեկացրել են, որ քաղաքի արևելյան շրջանում մնացել է ընդամենը 30 բժիշկ, որոնք սակայն զրկված են անհապաղ բուժօգնություն իրականացնելու համապատասխան սարքավորումներից: