Բալասանյանը՝ Վարդևան Գրիգորյանի որդու մահվան մասին

Բալասանյանը՝ Վարդևան Գրիգորյանի որդու մահվան մասին

Գյումրու գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող է ասել իր մրցակից թեկնածու, ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու մահվան դեպքի վերաբերյալ։



«Մի քաղաքականացրեք, չի կարելի, էդ հարցը չի կարելի տալ»,-Hraparak.am-ին պատասխանեց Բալասանյանը։



-Ինչու՞ չի կարելի տալ, պարոն Բալասանյան։



-Չի կարելի, որովհետև անբարոյական է էս ամեն ինչը։



-Ի՞նչն է անբարոյական։



-Նման շահարկումները։



Բալասանյանը, սակայն, չասաց, թե ով էր շահարկում այդ դեպքը և ինչու։ Իսկ մենք ընդամենը հարց էինք ուղղում՝ ակնկալելով նրա գնահատականը ողբերգական այդ դեպքի վերաբերյալ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ