Անվավեր քվեաթերթիկները ավելի շատ էին, քան ՀԱԿ-ի կամ «Համախմբման» ստացած ձայները

Անվավեր քվեաթերթիկները ավելի շատ էին, քան ՀԱԿ-ի կամ «Համախմբման» ստացած ձայները

Վանաձորի 30/1 ընտրական տեղամասում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, մեծ էր անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 37։ Սա մոտ երեք անգամ ավելի էր, քան ՀԱԿ-ի կամ Համախմբում կուսակցության ստացած ձայների թիվը։ Մարդիկ հաճախ պարզապես փչացնում էին թերթիկը` այսպիսով արտահայտելով իրենց բողոքն ու անվստահությունը ընտրական գործընթացի հանդեպ։ Հաճախ նրանք խաչեր էին քաշում բոլոր քաղաքական ուժերի անունների առաջ, կամ մի մեծ խաչ էին գծում բոլոր մասնակիցների վրա։ Քվեաթերթիկներից մեկի տակն էլ ընտրողը գրել էր Սասնա ծռեր և նշում էր արել դիմացը։ Լուսավոր Հայաստանի կողմնակիցներից մեկն էլ, նշելով կուսակցության անունը, չէր կարողացել զսպել էմոցիաները և «սմայլիկ» էր դրել կողքին, կամ, ինչպես հայերեն են ասում՝ ժպիտ։



Սյուզան Սիմոնյան