Ես երբեք իմ դիրքերը չեմ զիջելու, կփորձեմ ընտրախախտումներ կատարած կապիկներին պատժել

Ես երբեք իմ դիրքերը չեմ զիջելու, կփորձեմ ընտրախախտումներ կատարած կապիկներին պատժել

Զովունիում գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը դիմել էր դատարան՝ հոկտեմբերի 2-ի քվեարկության արդյունքները վերանայելու պահանջով:
Հոկտեմբերի 12-ին Երևանի Վարչական դատարանում 20.00-ին մեկնարկած նիստը ավարտվել է միայն գիշերը 04:00-ին: Դատական նիստը անցել է լարված մթնոլորտում: Դատարանում կրկին բացվել են քվեաթերթիկներով լի պարկերը, վկայություն են տվել հանձնաժողովի անդամները:



Սերժիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խայտառակ վիճակի մեջ է հիմա, ընտրությունների արդյունքների մասին զեկուցել են նաև նախագահ Սերժ Սարգսյանին. «Նախագահին ներկայացրել են, որ Ավետիսյանը ճիշտ չի ներկայացել, «Հանրապետական»-ի Թադևոսյան Ռուբիկն էլ գնացել ա, սխալ բան ա ներկայացրել նախագահին»:



-Նախագահին ի՞նչ է ներկայացրել, որ պարտվել եք:



Որ իրեք ձենով պարտվել եմ, կեղծիքները, որ մի պակետն էլ կորել ա, դատարանը հիմք չընդունեց: 



-Դուք դիմել էիք դատարան, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեին, ինչպիսի՞ հիմքեր ունեիք:



Շատ հիմքեր, որ ID քարտերով քվեարկել են, որ պակետի մեկը կորել ա, համայնքի ղեկավարի թերթիկները լցրել են ավագանու ծրարի մեջ, վերցրել են էդ թերթիկները, կեղծել են, արկղի միջի ծրարները նվազեցրել են ու, ըհն, իրեք ձենով պարտված ա:



-Դատարանից ի՞նչ ակնկալիք ունեք, անվավեր կճանաչի՞ ընտրությունը:



Ոչ մի բան, որովհետև դատարանին Տիգրան Մուկուչյանը ինչ ասում ա, էն էլ անում ա: Մնում ա, որ Դատախազություն բողոքենք, ուրիշ տեղից մարդ են բերել, որ քվեարկության մասնակցեն, ես 300 ձենով առաջ եմ եղել: Հենա ցանկը բացեք, տեսեք, որ Զովունիում ID քարտով քանի՞ մարդ է ընտրել՝ 400 հոգի, իսկ Սահմանադրության «այո-ոչ»-ի ժամանակ 80 մարդ ա մեր մոտ եղել ID քարտով: Բոլորը միացել են իրար, հելել են իմ դեմը, ես «Հանրապետական»-ի թեկնածուն էի, իրանք էլ ինքնաառաջադրվածն էին, 20 տարվա աշխատանքս լրիվ գնաց ջուրը:



-Ովքե՞ր են միացել և դուրս եկել Ձեր դեմ:



ՀԱԿ-ը, բանը միացել են ու թիրախ ինձ են գտել:



-«Հանրապետական» կուսակցությունը ինչո՞ւ Ձեզ չսատարեց:



Որովհետև Վրույրի լրիվ բարեկամները «Հանրապետական» են, անձնավորել են, կուսակցական պատկանելիությունը էլ տեղ չունի էդտեղ: Իր ա հորողբոր տղու խնամին մարզային հանձնաժողովի մեջ, մարզային հանձնաժողովը լրիվ իրանց մարդիկ են, տարան էնտեղ, կեղծեցին արդյունքները, դատարանն էլ ռիսկ չարեց որոշում կայացնել:



-Պարոն Ավետիսյան, այսքան հիասթափված եք, գուցե՞ «Հանրապետական»-ի շարքերը լքեք:



Շատ հիասթափված եմ, բայց ես երբեք իմ դիրքերը չեմ զիջելու, կփորձեմ ընտրախախտումներ կատարած կապիկներին պատժել: Դե եթե դուրս գամ, էդ դավաճանի պես մի բան կլինի, ես տենց մուզիկուլի դեր կյանքում չեմ խաղացել: Մարդը տղամարդու կեցվածք պետք ա ունենա, մարդը ազնիվ պետք ա լինի, մարդը գիտակ լինի, բերում ես հիմա, խմողի թեկնածությունը պաշտպանում ես, դառնում եք միասնական ու իրար ուտելու են: Բարգավաճ, Դաշնակ, Օրինաց Երկիր, մենակ էդքանի, որ պայքարել եմ, հաղթել եմ ու չեմ կարում հաղթանակը ապացուցեմ, ի՞նչ անեմ, մենակ հաղթել եմ սաղին:



-Գյուղի ազգաբնակչությունը ի՞նչ է ասում, որ զրուցում եք նրանց հետ:



Աբիժնիկ, նախկին բրիգադը որ կար, դրանց կողմն են, իսկ ճնշող մեծամասնությունը, ժողովուրդը շիտակ տրվել ա իրանց խոնարհ ծառային: Բնական ա, որ քո ձայնը տվողը ասում ա, որ կեղծվել ա, էն խուժան մասսան էլ իրանց յանից ա, խմողները, ալկաշները, փողոցում նստածները, չաշխատողները: Նախկին Կոլտնտեսության ղեկավարի տղան ա, հոր եղած-չեղածը ծախեց, իմ սարքածները՝ գազաֆիկացում, կուլտուրայի տուն, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, էդքան ամագս գնաց ջուրը:



Նշենք, որ Սերժիկ Ավետիսյանը ստացել է 1 391 ձայն, իսկ Վրույր Սիմոնյանը՝ 1407 ձայն: Ընտրություններին 4754 ընտրողից մասնակցել է 2930 հոգի, անվավեր քվեաթերթիկները 83-ն էին: