«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը վերադարձրել է պաշտոնանկությունից հետո իր հետ տարած փարոսիկով մեքենան

«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը վերադարձրել է պաշտոնանկությունից հետո իր հետ տարած փարոսիկով մեքենան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան ծառայություններին է վերադարձրել պաշտոնանկությունից հետո իր հետ տարած փարոսիկով՝ (լուսաձայնային միգալկաներով) մեքենան, որը ուղեկցում էր իրեն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո նա իր հետ տարել Էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենաներից մեկը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մամուլի հրապարակումներից հետո նա վերադարձրել Է այդ մեքենան։ Այդպիսով, այդ մեքենան այլևս չի երևում Ազատություն պողոտայում գտնվող նրա շքեղ առանձնատան բակում, բայց դա չի նշանակում, որ նախկին վարչապետն առանց ուղեկցող մեքենայի Է երթևեկում. Աբրահամյանը շարունակում Է շրջել թիկնապահների ուղեկցությամբ։ Ի դեպ, հիշեցնենք, որ 2011 թ. Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա գնել Էր իր նախկին ծառայողական մեքենայի նմանությամբ մի թանկարժեք զրահապատ մեքենա»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։