«Ժողովուրդ». Մտադիր են փոխել դատապարտյալների վաղաժամկետ ազատման կարգը

«Ժողովուրդ». Մտադիր են փոխել դատապարտյալների վաղաժամկետ ազատման կարգը

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց լուրերն այն մասին, որ առաջիկայում, այնուամենայնիվ, համաներում է հայտարարվելու: «Մենք որեւէ տեղեկություն չունենք: Նախագահի լիազորությունն է: Արդարադատության նախարարությունը որեւէ գործառույթ չունի այդ ոլորտում»,- պատասխանեց Սուրեն Քրմոյանը, երբ նրանից փորձեցինք պարզել, թե երբ է համաներումի նախագիծն ուղարկվելու խորհրդարան: Փոխարենը զրույցի ընթացքում Քրմոյանը հավաստիացրեց, որ առաջիկայում պատրաստվում են օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել խորհրդարանին դատապարտյալների վաղաժամկետ ազատման կարգը փոխելու նպատակով: Ինչպես հայտնի է՝ դատապարտյալների վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում գրեթե չի գործում, չնայած օրենքով նախատեսված է: Ըստ փորձագետների՝ հիմնական պատճառը ոլորտում առկա կոռուպցիան է: Իսկ ոլորտի պատասխանատուների տեսանկյունից, պարզվում է, ինչպես միշտ օրենքներն են մեղավոր»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: