«Ժողովուրդ». Տրանսֆերտները շարունակել են նվազել:

«Ժողովուրդ». Տրանսֆերտները շարունակել են նվազել:

«Ժողովուրդը» գրում է. «Պաշտոնական փաստթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 66 մլն 630 հազար դոլար: Այսինքն՝ այսքան գումար են «դրսից», (հիմնականում ԱՄՆ-ից, ՌԴ-ից) ուղարկել Հայաստան, որը 39 մլն 888 հազար դոլարով պակաս է նախորդ տարվա համեմատ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերին եւս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել: Նշենք, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 496 մլն 140 հազար դոլար: Մինչդեռ 2015 թվականի 9 ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 656 մլն 48 հազար դոլար: Իսկ 2014 թվականի 9 ամիսներին գրեթե կրկնակի ավել էր՝ 963 մլն 993 հազար դոլար: Ստացվում է, որ այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 159 մլն 908 հազար դոլարով: 2014 թվականի 9 ամիսների նկատմամբ նվազումը կազմել է 467 մլն 853 հազար դոլար»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: