«ՀԺ». ՍԴ նախագահը Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ շքեղ առանձնատուն ունի

«ՀԺ». ՍԴ նախագահը Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ շքեղ առանձնատուն ունի

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Մոնումենտում՝ Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։ Գ. Հարությունյանի եւ նրա կնոջ հայտարարագրերում թեեւ որեւէ անշարժ գույք նշված չէ, բայց շրջակայքի բնակիչները պնդել են, որ այդ տունը հենց նրան է պատկանում։



Մեզ չհաջողվեց ՍԴ-ից այս տեղեկության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն ստանալ։ ՍԴ լրատվական ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը թերթի հետ զրույցում ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի։



Թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ նաեւ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանից։ Վերջինս նույնպես ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի, իսկ Գ. Հարությունյանի փաստաթղթերում որեւէ սեփականություն նշված չէ»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում