«Ժողովուրդ». Հայաստանեկող գազատարը կարող է վաճառվել ադրբեջանական ընկերությանը

«Ժողովուրդ». Հայաստանեկող գազատարը կարող է վաճառվել ադրբեջանական ընկերությանը

«Ժողովուրդը» գրում է. «Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարեց, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Վտանգն այն է, որ գազատարն ամբողջությամբ գնելու մտադրության մասին արդեն բարձրաձայնել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը: Այսինքն` մեր երկրի համար ռազմավարական, կենսական նշանակության գազատարը շուտով կարող է դառնալ ադրբեջանցու սեփականություն, որը, տրամադրության անկմամբ պայմանավորված, երբեմն-երբեմն կարող է փակել գազի փականը, եւ մենք կզրկվենք գազի մատակարարումից:



«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց այս հարցի շուրջ զրուցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեի հետ: Վերջինս պարզաբանեց, որ վաճառքի բուն գործընթացը չի սկսվել, գնորդների հայտեր էլ դեռեւս չկան: «Ադրբեջանական ընկերությունը մեզ մոտ գազային, տրանսպորտային որեւէ միջանցք չունի, եւ այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ նման հավանականությունը քիչ է»,- հուսադրեց վրացի պատգամավորը:



Իսկ ինչո՞վ է հիմա զբաղված Վրաստանում Հայաստանի դեսպանատունը. այնտեղ քար անտարբերություն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեսպան Յուրի Վարդանյանը վերջին շրջանում անձնական-առողջական հարցերով հաճախ գտնվում է օտար երկրներում: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներից, սակայն հարցումները երեկվա դրությամբ անպատասխան մնացին»:



Մանրամասնբերը՝ թերթի այսօրվա համարում: