«Ժողովուրդ». ՕԵԿ-ը կգնա մենակ

«Ժողովուրդ». ՕԵԿ-ը կգնա մենակ

«Ժողովուրդը» գրում է. ««Հայկական վերածնունդ»-ի վերածված Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը կայացրել է հուսահատ որոշում: Մի շարք կուսակցությունների հետ բանակցություններ, քննարկումներ վարելուց հետո ՀՎԿ-ն որոշել է միայնակ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Որեւէ կուսակցություն այլեւս չի համաձայնել միավորվել նրան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «ՀՎԿ-ն 20 տարի Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախկինում՝ ՕԵԿ, հիմա` ՀՎԿ, երբեւէ այլ կուսակցությունների հետ չի մասնակցել. մշտապես մասնակցել է մենակ: Դա մեր սկզբունքն է: Իսկ ում բախտը չի բերում՝ մեզ հետ բանակցի, թող մեզ վրա չքցի շառը»: Այս պատասխանը տալիս Բիշարյանը թերեւս մոռացել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմի մեջ են մտել 12 կուսակցություններ: Պարզապես դրանք այնպիսի կուսակցություններ են, որ նույնիսկ Բիշարյանն է մոռացել այդ մասին եւ կարծում է, թե իրենք էլի միայնակ են մասնակցում ընտրություններին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: