«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն փորձում է խանգարել ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրմանը

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն փորձում է խանգարել ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրմանը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար ստեղծված միջկուսակցական՝ իշխանական և ոչիշխանական ուժերի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի՝ երեկ երեկոյան նախատեսված նիստը տեղի չի ունեցել։

Նիստում նախատեսված էր վերջնական տեսքի բերել տեսախցիկների ձեռքբերման, տեղադրման և սպասարկման գործընթացի համար մրցույթի հայտարարությունը։ Մեզ հայտնի դարձավ, որ «էկենգ» ընկերության տնօրեն և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հասարակական հիմունքներով խորհրդական Արթուր Թունյանը ՀՀԿ-ի կողմից մասնակցում է հանձնաժողովի նիստերին, թեև հանձնաժողովի անդամ չէ։ Փոփոխությունները կյանքի կոչելու հարցում խնդիրներ են առաջացել, քանի որ ՀՀԿ-ն Թունյանի միջոցով փորձում է խանգարել ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրմանը, չի համաձայնում նաև տարածքի մուտքի մոտ տեսախցիկներ տեղադրելուն»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։