Քարվաճառ-Սոտք ավտոճանապարհը դժվարանցանելի է

Քարվաճառ-Սոտք ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:



Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:



Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:



Արարատի մարզում առկա է մառախուղ:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:



***



Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝



Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոտք ավտոճանապարհը: