Կիմ Չեն Նամի ընտանիքը նրա դիակի տնօրինման իրավունքը հանձնել է Մալայզիային

Կիմ Չեն Նամի ընտանիքը նրա դիակի տնօրինման իրավունքը հանձնել է Մալայզիային

Կիմ Չեն Նամի ընտանիքը Կիմ Չեն Նամի դիակի տնօրինման իրավունքը հանձնել է Մալայզիայի իշխանություններին: Այս մասին հայտարարել է Մալայզիայի փոխոստիկանապետ Նուր Ռաշիդ Իբրահիմը:



Ինչպես հայտնում է «Kyodo» լրատվական գործակալությունը Կիմ Չեն Նամի հարազատները ցանկություն չեն հայտնել վերցնելու վերջինիս դիակը:



Նշենք, որ մարտի 15-ին մալայզիական իշխանությունները հայտնել էին, որ կփոխանակեն Կիմ Չեն Նամի դիակը յոթ մալայզիացիների՝ Հյուսիսային Կորեայից հեռանալու իրավունքի դիմաց:



Մալայզիայի իշխանությունները հայտնել են, որ Փհենյանի դիկտատորի դիակը պահվում է Կուալա Լումպուրում եւ մեկ ամիսը լրանալուն պես պետք է հարցը կարգավորել, թե ինչ է լինելու դիակի հետագան եւ որտեղ է այն հուղարկավորվելու եւ ում կողմից: