ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:



Փակ է Վարդենյանց լեռնանցքը:



Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:



Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:



Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում տեղում է թույլ ձյուն, Ամասիա և Աշոցք գյուղերում բուք է:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա: Առկա է ձնահյուսի վտանգ: