Ֆրանսիան պնդում է, որ Ասադը պետք է հեռանա պաշտոնից

Ֆրանսիան պնդում է, որ Ասադը պետք է հեռանա պաշտոնից

Ֆրանսիան նախկինի նման անհնարին է համարում Սիրիայի ներկայիս նախագահ Բըշար ալ Ասադի մասնակցությունը Սիրիայի ապագա ղեկավարմանը սակայն նշում է, որ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւը Սիրիայի մասին նախապայման չի համարում Ասադի հեռացումը հակամարտության կարգավորման խաղաղ բանակացությունների մեկարկի համար:



Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն; Վերջինս նշել է, որ Ասադի հեռացումը պարտադիր է արդեն բանակցությունների վերջին փուլում, երբ օրակարգում կդրվի Սիրիայի ապագա իշխանությունների ձեւավորման հարցը եւ իրավունք կտրվի փախստականներին վերադառնալ իրենց բնակավայրերը: Էյրոն հայտարարել է, որ ապագայի Սիրիայում Ասադը քաղաքական ապագա չունի: