Կանադայի ափամերձ սառույցներում արգելափակվել է 209 ուղեւոր

Կանադայի ափամերձ սառույցներում արգելափակվել է 209 ուղեւոր

Կանադայում ուղեւորատար լաստանավը 209 ուղեւորներով արգելափակվել է ափամերձ սառույցների մետ Կանադայի Կեյփ-Բրետոն կղզու մերձակայքում: Այս մասին հայտնում է CBC հեռուստակայանը: Լաստանավը դուրս է եկել Սյուսիսային Սիդնեյից Նոր Շոտլանդիայի նահանգ եւ որոշ ժամանակ անց արգելափակվել է սառույցների մեջ;



Լաստանավի վրա եղել են 85 բեռնատար եւ 65 մարդատար մեքենաներ: Օգնության համար գործի է դրվել սառցահատ նավ: Միայն ժամեր անց է հնարավոր եղել ազատագրել արգելափակվածներին: Լաստանավը պատկանել է «Marine Atlantic» ընկերությանը: