Ֆրանսուա Ֆիյոնի դեմքին ալյուր են նետել (տեսանյութ)

Ֆրանսուա Ֆիյոնի դեմքին ալյուր են նետել (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի վրա ալյուր են նետել Ստրասբուրգում` ընտրողների հետ հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:



Միջադեպը տեղի է ունեցել այն դահլիճում, ուր պետք է տեղի ունենար նախանշված հանդիպումը:



Համակիրներով շրջապատված թեկնածուն մտել է դահլիճ և բարևելով իրեն ձեռք մեկնող կողմնակիցներին շարժվել դեպի բեմ: Այդ ընթացքում նրան մոտեցած մի երիտասարդ,բոլորի համար անսպասելի, ալյուր է ցանել Ֆիյոնի դեմքին:



Տեղեկացվում է նաև, որ երիտասարդի հագին «Ուսանողները Ֆիյոնի հետ են» գրությամբ մարզաշապիկ է եղել:



Տեսանյութն` այստեղ: