Իդլիբի միջադեպը կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա

Իդլիբի միջադեպը կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա

Իդլիբում քիմիական զենքի գործադրման իրողությունը կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա, РИА Новости-ի փոխանցմամբ` հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: 



«Սիրիայի միջադեպը կազդի մեր հարաբերությունների վրա: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը դրան: Ըստ այդմ էլ կորոշվի մեր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ»,- ասել է պաշտոնյան: