Ռուսաստանը չի կատարել Սիրիայում քիմիական զենքի լիկվիդացման համաձայնագիրը. Ռեքս Թիլերսոն

Ռուսաստանը չի կատարել Սիրիայում քիմիական զենքի լիկվիդացման համաձայնագիրը. Ռեքս Թիլերսոն

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ վերջինս չի կատարել 2013-ին կքնված Սիրիայում քիմիական զենքի լիկվիդացման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:



Թիլերսոնը նշել է, որ կամ Մոսկվան չի կարողացել, ի զորու չի եղել կատարելու, կամ պարզապես ցույց է տվել թե կատարել է, խաբելով միջազգային հանրությանը: Ամերիկյան իշխանությունները նաեւ հայտարարել են, որ վստահ են, որ Ասադը շարունակել է կիրառել նյարդա-պարալիտիկ զարին տեսակի գազը:



Անդրադառնալով ամերիկյան օդուժի կողմից Սիրիայում Հոմսի կառավարական բազայի հրթիռակոծումը, Թիլերսոնը հայտարարել է, որ այն համարժեք էր: Սիրիական հրամանատարությունը կտրականապես հերքում է քիմիական զենք կիրառելու մասին իր հասցեին հնչած մեղադրանքները նշելով որ այն կիրառել են ահաբեկիչները եւ նրանք հովանավորները: Ռուսական Պնախարարությունն էլ հայտարարել է, որ Խան Շեյխունում գտնվող ահաբեկչական զինապահեստում եղել են քիմիական զենքի պահեստներ, եւ այդ քանակը տեղափոխվել է Իրաք: