Կիևի կենտրոնում պայթյուն է որոտացել

Կիևի կենտրոնում պայթյուն է որոտացել

Ինչպես հայտնում է ՈւՆԻԱՆ-ը, Կիեւի կենտրոնում պայթյուն է որոտացել: Պայթյունի ալիքից հարեւանությամբ գտնվող շենքի առաջին հարցկի ապակիները փշրվել են: Պայթյունը որոտացել է Վլադիմիրսկայա փողոցում, բանկի եւ ռեստորանի հարեւանությամբ: Վնասվել են նաեւ այդտեղ կայանված մեքենաները: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները` պարզելու համար պայթյունի հանգամանքները եւ իրականացնողներին: