Ես չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում. նախարար

Ես չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում. նախարար

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց` տեղյա՞կ է` քանի բարձրաստիճան պաշտոնյայի, օլիգարխի, հարուստ գործարարի զավակ է այս պահին առաջնագծում սահման պահում:



«Ես չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում` պարզ պատճառով, որովհետև մենք այսօր չունենք օլիգարխ հասկացության իրավական ձևակերպում, որպեսզի ես զորակոչի ժամանակ հասկանամ` ես օլիգարխի՞ երեխա եմ զորակոչել, թե՞ ուղղակի գործարարի»- ի պատասխան մեր հարցի` ասաց նախարարը:



Վիգեն Սարգսյանը խոստացավ հաջորդ անգամ առաջնագիծ գնալիս մեզ էլ հետը տանել, և այնտեղ միասին հարցնենք այնտեղ ծառայող տղաներին, թե իրենք ինչպես են գնահատում իրենց ընտանիքի սոցիալական կարգավիճակը:



Նրա կարծիքով` շատ անգամ մենք ավելի սուր ենք գնահատում իրենց վիճակը, քան իրենց ինքնագնահատումն է:




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ