Մեծ Յոթնյակի ԱԳ նախարարները դժգոհել են

Մեծ Յոթնյակի ԱԳ նախարարները դժգոհել են

Մեծ Յոթնյակի ԱԳ նախարարները իտալական Լուկկա քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ արձանագրել են, որ Ուկրաինայի հակամարտության Մինսկյան կարգավորման գործընթացում լճացում է նկատվում: Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն: Սրանով հանդերձ, ինչպես հայտնում է RAI News-ը, Մեծ Յոթնյակի ԱԳ նախարարները վերահաստատել են որ աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: «Ուկրաինայի մասով, ցավոք յոթնյակի նախարարները խոստովանեցին, որ այն բարդ պրոցես է եւ ներկայումս որոշակի լճացում կա Մինսկյան բանակցությունների գործընթացում: Սակայն միեւնույն ժամանակ յոթնյակն արձանագրեց, որ շարունակում է աջակցել ընդհանուր արժեքները, ներառյալ նաեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նախարար Ալֆանոն: