«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց  դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց  դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հաջողությամբ ժամկետից շուտ ավարտեց 5.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: 
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: 

Թողարկման ծավալը կազմում է 2,100,000 ԱՄՆ դոլար: 

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022թ. հունվարի 29-ին:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և կունենան շուկա ստեղծող: