Պետրակովը նշել է՝ ինչ խնդիր են դրել իրենց առջև

Պետրակովը նշել է՝ ինչ խնդիր են դրել իրենց առջև

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում այսօր՝ հունիսի 16-ին, կկայանա Ուելս-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։

Ընտրական խմբում Հայաստանի հավաքականը դեռևս միավոր չունի։ Մեր ընտրանին մեկ հանդիպում է անցկացրել ու  սեփական հարկի տակ զիջել Թուրքիայի հավաքականին 1։2 հաշվով։ Ուելսի ընտրանին երկու խաղ է անցկացրել և ունի 4 միավոր։ Հայաստանի հավաքականն այսօր Ուելսի հավաքականի հետ մրցելու է առաջին անգամ։

«Հանդիպման խաղային ծրագրի մասին չեմ խոսի, բայց մեր նպատակը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն է։ Կապ չունի, որ Խորվաթիայի հավաքականը խմբի ֆավորիտն է: Մեր նպատակը Եվրո-2024-ին որակավորվելն է: Եթե մեծ նպատակներ չունես, չպետք է ֆուտբոլ խաղաս: Չեմ ցանկանա ասել, թե մեր որ ֆուտբոլիստներից պետք է զգուշանա Ուելսի հավաքականը: Հանդիպմանը կտեսնեք ու հետո կասեք ձեր կարծիքը: Մրցակցի կազմում միայն բացակայում է Գարեթ Բեյլը, ես փոփոխություններ չեմ տեսնում»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Վստահ եմ, որ մեր ֆուտբոլիստները պատրաստ են լեփ-լեցուն մարզադաշտում խաղալուն: Լսում ենք հայկական երաժշտություն, պատրաստվում ենք խաղին, ամեն ինչ նորմալ կլինի, մի անհանգստացեք:
Հայաստանի հավաքականի՝ իմ գլխավորությամբ գրանցած աճի մասին չեմ ցանկանա խոսել այսօր։ Գուցե հարցի պատասխանը ունենամ Ուելսի դեմ խաղից հետո»,- հավելել է նա։