Դա զուտ բիզնես է, Իսրայելն ու ԱՄՆ-ն էլ են Ադրբեջանին զենք վաճառում․ տեսանյութ

Դա զուտ բիզնես է, Իսրայելն ու ԱՄՆ-ն էլ են Ադրբեջանին զենք վաճառում․ տեսանյութ

Այսօր մի խումբ ցուցարարներ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել 57 ամյա կնոջը ծեծելով սպանած ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողին։ Ցույցը գլխավորում էին հրապարակախոս Նարինե Մկրտչյանը, լեզվաբան Նարինե Դիլբարյանը և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Վերոնշյալ բողոքի ակցիայից հետո ՌԴ դեսպանատան հարակից տարածքը գրավեցին կոմունիստները։ Նրանց խոսքով՝ կնոջ սպանությունը, միանշանակ, դատապարտելի է, բայց նման կերպ փորձում են ցուցարարները սեփ խրել հայ-ռուսական հարաբերությունների միջև։ Դիտարկմանը, որ քիչ առաջ ցույց անողները բողոքում էին, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, Կոմկուսի ներկայացուցիչը պատասխանեց․ դա բիզնես է․

«Ուրեմն դա բիզնեսի ոլորտից է, բայց ոչ միայն Ռուսաստանն է զենք վաճառում, դա աշխարհում ընդունված կարգ է, ԱՄՆ-ն էլ է զենք վաճառում, Թուրքիան ու Իսրայելն էլ են զենք վաճառում»,- ասաց Կոմկուսի ներկայացուցիչը։