Ովքեր են պայքարում ՄԻԵԴ-ում դատավոր դառնալու համար

Ովքեր են պայքարում ՄԻԵԴ-ում դատավոր դառնալու համար

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը հրապարակվել է: Ըստ ԲԴԽ-ի՝ հարցազրույցի փուլ են անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, և իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 4-ին, որից հետո կձևավորվի թեկնածուների ցուցակը, և ՄԻԵԴ-ը ընտրություն կկատարի այդ ցուցակից։