Հատակն ամբողջովին ծածկված է աղբով, մեզով, կղանքով․ հատված փախստականների պահման պայմանների մասին զեկույցից 

Հատակն ամբողջովին ծածկված է աղբով, մեզով, կղանքով․ հատված փախստականների պահման պայմանների մասին զեկույցից 

Այն աֆղան փախստականները, որոնք տարհանվել են ամերիկյան զինվորականների կողմից, եւ տարվել են Քաթարում գտնվող ամերիկյան ավիաբազա, պարզվել է, որ նոր խնդիրների առաջ են հայտնվել։ Բանն այն է, որ այնտեղ կենսապայմանները չափազանց վատ են։ Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն։

Փախստականները, մասնավորապես, պատմել են քաթարական հեռուստաընկերությանը, որ իրենց պահում են անգարում, որտեղ անտանելի շոգ է, եւ չեն բավականացնում զուգարանները։ Մի քանիսը անտանելի շոգից ունեցել են գլխապտույտ եւ գիտակցության կորուստ։ Պարբերականի տրամադրության տակ են հայտնվել Դոհայի ամերիկյան դեսպանատան ներքին զեկուցագրերը, որոնցում աֆղան փախստականների պահման պայմանների մասին հետեւյալն է նկարագրված․

«Խոնավություն է, հատակն ամբողջովին ծածկված է աղբով, մեզով, կղանքով, փսխումից առաջացած հեղուկով։ Այնտեղ դժոխք է»։Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին էլ հայտարարել է, որ հիմա աշխատում են, որպեսզի բարելավեն աֆղան փախստականների պահման պայմանները։