Թողարկվել է սմարթֆոն, որը կարելի է օճառով լվանալ 

Թողարկվել է սմարթֆոն, որը կարելի է օճառով լվանալ 

Ճապոնական Sharp ընկերությունը ներկայացրել է անսովոր Basio Active 2 սմարթֆոնը։ Այն պաշտպանված է համարվում նույնիսկ ըստ ռազմական չափանիշների։ Վերջինս կարելի է նույնիսկ օճառով լվանալ։ Սմարթֆոնն ունի 5,7 դյույմանոց էկրան՝ HD+ լուծումներով։ Սմարթֆոնի աշխատանքի արտադրողականության համար պատասխանատու է Snapdragon 695 միջին բյուջետային չիփը։ Օպերատիվ հիշողությունը 4 գեգաբայթ է, մշտական հիշողությունը՝ 64 գեգաբայթ։

Սմարթֆոնն ունի երկու տեսախղիկ, որից հիմնականը 50 մեգապիքսել է, ճակատայինը՝ 8 մեգապիքսել։ Կուտակիչի հզորությունը 4 հազար մեգա-ամպեր/ժամ է։ Սմարթֆոնը ստեղծվել է հատուկ թոշակառուների համար, եւ հարմարվեցված է նաեւ տեսողական եւ լսողական խնդիրներ ունեցողների համար։