Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Մարտի 27-ի երեկոյան ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդ Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան։ Վաղը՝ մարտի 28-ին, ժամը 19:00 Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Շուֆուտինսկու երևանյան համերգը։ Այն նվիրված է արտիստի 75-րդ հոբելյանին։ Հնչելու են երգչի բոլոր ժամանակների հիթային երգերը՝ լեգենդար շոու-բալետի և կենդանի երաժշտության ուղեկցությամբ։

«Այստեղ շատ եմ եղել։ Հայաստանն ինձ համար միշտ ասոցացվում է ուրախության հետ, ես շատ ուրախ եմ, որ վերջապես եկա այստեղ։ Վաղուց չէի եղել Երևանում։ Վերջապես ստացվեց։ Ես շատ կապեր ունեմ այս երկրի ու ժողովրդի հետ, ունեմ հայ ընկերներ ամբողջ աշխարհում, հատկապես՝ Լոս Անջելեսում, որտեղ երկար ապրել եմ։ Ընկերներիցս ոմանք Մոսկվայից այստեղ են եկել հատուկ երևանյան համերգի համար։ Վաղն անհամբեր սպասում եմ հանդիսատեսին։ Հուսով եմ, որ բոլորը ուրախ կլինեն»,- նշել է նա օդանավակայանում։