Կառավարության լրատվականից են ցավակցում Կուտոյաններին

Կառավարության լրատվականից են ցավակցում Կուտոյաններին

Մենք արդեն գրել էինք, որ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ փաշինյանը նրա ընտանիքին չի ցավակցել։ Մեր գրառումից ժամ հետո կառավարության լրատվական վարչությունից «Արմենպրես»-ին փոխանցեցին հետևյալը․

«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»։