Ի՞նչ իրավիճակ է Կոռնիձորում․ ովքեր են ներկա

Ի՞նչ իրավիճակ է Կոռնիձորում․ ովքեր են ներկա

Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն երրորդ օրն է` Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: Այժմ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են։

Հիշեցնենք, առաջին իսկ պահից, ԵՄ դիտորդները նույնպես այստեղ են։ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես այստեղ են։ Ներկաները այժմ լուսնկարահանումներ են իրականացնում։