Բացառել ապօրինի առևտուրը, հափշտակությունները․ ինչ է սպասվում ապրիլի 24-ին

Բացառել ապօրինի առևտուրը, հափշտակությունները․ ինչ է սպասվում ապրիլի 24-ին

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստորագրել  է որոշում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի պաշտոնական կայք-էջից։

Այսպիսով, ըստ որոշման․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի
50-րդ հոդվածով և 65-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-հանդիսությունը
2024 թվականի ապրիլի 24-ին պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով.

1. Հանձնարարել՝

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության
պետին՝ 2024 թվականի ապրիլի 24-ին ապահովել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի
ռադիոֆիկացման աշխատանքների կազմակերպումը և երաժշտական կոլեկտիվների
մասնակցությունը.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի
վարչության պետին՝ մինչև 2024 թվականի ապրիլի 23-ն իրականացնել Ծիծեռնակաբերդի
հուշահամալիրի թեմատիկ ձևավորման աշխատանքները։ Տրանսպորտային միջոցների
մուտքն ու տեղաշարժը սահմանափակելու նպատակով՝ 2024թ. ապրիլի 23-ին, ժամը 19:00-ից
մետաղական արգելափակոցներով սահմանազատել հուշահամալիրի գլխավոր մուտքի և
հետևի հատվածները.
3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության
պետին, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի
տնօրենին՝ Երևանի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների
աշխատակազմերի հետ համատեղ կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և դրան
հարող տարածքների սանմաքրման և աղբահանության աշխատանքները.
4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության
պետին, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենին՝
կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և դրան հարող կանաչապատ տարածքների
սանմաքրման և ծաղկապատման աշխատանքները.
5) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման
վարչության պետին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, ըստ անհրաժեշտության, իրականացնել բարեկարգման աշխատանքներ.
6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝
ա. 2024թ. ապրիլի 24-ին մինչև լույս 25-ի ժամը 01:00-ն ապահովել «Կարեն Դեմիրճյանի
անվան» Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը.
բ. կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից այցելուների անվճար
փոխադրումը հաստատված երթուղիներով.
գ.միջոցառմանը մասնակցող գեղարվեստական կոլեկտիվներին ապահովել
ավտոբուսներով՝ համաձայն ներկայացված հայտի.
7) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի
վարչության պետին՝ համակարգել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող տարածքում
ծաղիկների և սննդի կետերի գործունեությունը, հուշահամալիրի տարածքում սահմանված
վայրերից դուրս ծաղիկների, սննդամթերքի և այլ ապրանքների ապօրինի վաճառքը
բացառելու նպատակով՝ համակարգել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում
վարչության և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի,
ծառայությունների և գովազդի բաժինների աշխատակիցների ծառայությունները. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետին,
քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետին, հասարակական կարգի
պահպանության ծառայության պետին, Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝
2024թ. ապրիլի 23-ից մինչև 25-ը ներառյալ ապահովել համապատասխան աշխատակիցների
ներգրավվածությունը միջոցառմանը՝ բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով.
9) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին՝
2024թ. ապրիլի 24-ին, ժամը 08:00-ից մինչև 23:00-ն ապահովել շտապ բուժօգնության
հերթապահություն՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի
տարածքում և «Հրազդան» մարզադաշտին հարող հարթակում.
10) Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում սահմանել ծաղիկների վաճառքի տեղեր՝ ապահովելով պատշաճ
սանիտարական վիճակ.
11) «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրենին՝ ապահովել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և դրան
հարող տարածքի արտաքին լուսավորությունը:

2. Առաջարկել.

1) «Երևանգազ» ԳԿՄ-ի տնօրենին՝ 2024թ. ապրիլի 22-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի
26-ը ժ.10:00-ն՝ ապահովել հուշահամալիրի խորանի անմար կրակի համար անհրաժեշտ գազի
անխափան մատակարարումը.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենին՝ 2024թ. ապրիլի 20-ից
ապահովել հուշահամալիրի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը՝ ռադիոֆիկացման աշխատանքներ կատարելու համար.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրենին՝ ապահովել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի
շուրջօրյա ջրամատակարարումը.
4) ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ 2024թ. ապրիլի
23-ին, 24-ին և 25-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովել հասարակական կարգի
պահպանումը՝ նախապես մշակված միջոցառումների պլանին համապատասխան.
5) ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետին՝
2024թ. ապրիլի 23-ի ժամը 22:00-ից մինչև ապրիլի 24-ի ժամը 08:00-ն ապահովել
ծառայություն՝ հուշահամալիրի գլխավոր և հետևի մուտքերի արգելափակոցների մոտ՝ դրանց
հափշտակությունը և ապօրինի տեղաշարժերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների
ապօրինի մուտքը բացառելու նպատակով.
6) ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետին՝
2024թ. ապրիլի 24-ին ապահովել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք մուտք գործող
ավտոմեքենաների անցագրերի տրամադրումը.
7) ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության և
Պարեկային ծառայության պետերին՝ 2024թ. ապրիլի 23-ին, ժամը 19:00-ից մինչև ապրիլի
24-ը ժամը 23:00-ն ապահովել ծառայություն՝ հուշահամալիրի գլխավոր և հետևի մուտքերի
մոտ՝ արգելափակոցներից ներս տրանսպորտային միջոցների ապօրինի մուտքը բացառելու
նպատակով.
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենին՝ 2024թ. ապրիլի 23-ին ժամը 18:00-ից մինչև
ապրիլի 24-ը ժամը 01:00-ն, ապրիլի 24-ին և 25-ին ժամը 08:00-ից մինչև 23:00-ն,
Ծիծեռնակաբերդի տարածքում ապահովել հրշեջ մեքենաների հերթապահություն։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի
քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերի վրա»։