Որ ասում է պատերազմի վտանգ չի տեսնում, ավելի ես սարսափում

Որ ասում է պատերազմի վտանգ չի տեսնում, ավելի ես սարսափում

ՊՆախարար Սուրեն Պապիկյանը Հ1-ով՝ Պետրոս Ղազարյանի հարցին՝  հնարավո՞ր է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ, ասում է՝ նման վտանգ չի տեսնում: 
Ուզում եմ հասկանալ՝ պատերազմի վտանգ չի տեսնում, քանի որ իրենցից վախենու՞մ են։ Առաջին անգամ եմ լսում, որ պարտված, «ռուսի  բարաթով մի կտոր երկիր փրկած» Պնախարարը խոսա այդպես վստահ, որ պատերազմի վտանգ չկա։ Թող ասի՝ մենք էլ մեզ անվտանգ զգանք։ 

Թե չէ, որ ասում է պատերազմի վտանգ չի տեսնում, ավելի ես սարսափում։ Ուրեմն այդ մարդը որոշ չափով տեղյակ է, որ թշնամին ինչ ուզել, տվել են, ինչ էլ ուզելու է, տալու են։ Նման է այն աղքատ մարդու պատմությանը, երբ գողերը գնում են, որ նրա տունը թալանեն, տեսնում են, որ նա մահճակալի տակ թաքնվել է։ Երբ հարցնում են՝ խի՞ ես թաքնվել, ասում է՝ ամաչում եմ, որ տանս բան չկա, որ տանեք։ Հիմա Հայաստանին այդ վիճակին են հասցրել։

Պապիկյանն ասում է՝ պատերազմի վտանգ չկա, երբ ադրբեջանցին կիլոմետրերով խորացել է Հայաստանի սուվերեն տարածքի մեջ, Արցախի 75 տոկոսն էլ վերցրել։ Սա ի՞նչ է նշանակում, որ Հայաստանի խորացված տարածքներն էլ են տալո՞ւ նրանց,  մեր հողը պաշտպանելու խնդիր չունե՞նք։ Արդեն իրե՞նցն է։