Սինխրոն աշխատում են՝ մեկը Հայաստանում, մյուսը՝ Ադրբեջանում

Սինխրոն աշխատում են՝ մեկը Հայաստանում, մյուսը՝ Ադրբեջանում

Ալիևի և Փաշինյանի գործողությունների սինխրոնությանը կնախանձեր ցանկացած ֆուտբոլային թիմի մարզիչ, կարծես տարիներ շարունակ մարզվել են, որ այս վճռական պահին ներդաշնակ գործեն: Դիցուք, Փաշինյանը ձերբակալում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանին, իսկ Ալիևը՝ ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։

Փաշինյանը ձերբակալում է Հայաստանի ցամաքային զորքերի գեներալ-մայոր Գրիգորի  Խաչատուրովին, իսկ նրա եղբայր Ալիևը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։ Փաշինյանը ձերբակալում է՝ Մամիկոն Ասլանյանին, Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և այլ պայքարող համայնքապետերի, իսկ իր կիրթ գործընկեր Ալիևը Արցախի անկախության համար պայքարող Ռուբեն Վարդանյանին, Արցախի ԱԱԾ տնօրենին։  Փաշինյանը հետ է կանչում Յուրի խաչատուրովին և գործ հարուցում, Ալիևը ձերբակալում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին:

Հենց այս վարքագիծն է պատճառը, որ մարդիկ ուղիղ կապ են տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի եւ նրանց սինխրոնիզացված գործողությունների միջեւ։ Եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են հայ ժողովրդին դավաճանելու ու Ալիեւի ծրագրերն իրականացնելու համար։