Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ձեր առաջին այցն է Հայաստան, այն լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տրածաշրջանային ու գլոբալ կայունության եւ անվտանգության խնդիրների վերաբերյալ: Այս մասին քիչ առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում եւ, ինչպես տեղյակ եք, 2023-ի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զինծառայողով: Արդյունավետ երկխոսություն է իրականացվում նաեւ խորհրդարանական հարթությունում, քանի որ մեր խորհրարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիտերին եւ սեմինարներին: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաեւ տարածաշրջանացման քաղաքականությանը: Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ չափազանց կարեւոր են եւ մեր որեւէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- ասաց նա: