Հայկական շրջադարձ․ ինչու նոր ընդդիմության մոտ այլընտրանք չկա

Հայկական շրջադարձ․ ինչու նոր ընդդիմության մոտ այլընտրանք չկա

Հայաստանում քաղաքական էլիտաների փոփոխությունը անխուսափելի է, քանի որ գործող իշխանությունները չափազանց շատ սխալներ են արել։ Այս հարցում վստահ են փորձագետները։ Հայրենասիրական տրամադրություններ ունեցող ուժերը եւ հանրապետության ներսում եւ սահմաններից դուրս, խաղադրույք են կատարում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիայի վրա։ Հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքը կարծես թե հավակնում է հաղթանակի։

 

Մայիսյան թեզիսներ

Իր «365+․ Ապագան սկսվում է հիմք» ծրագիրը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը հանրայնացրել էր դեռ մայիսի վերջին։ Քաղաքական հարթակը ձեւավորվում էր տեւականորեն։ Կարեւոր էին ոչ այնքան ընթացիկ քաղաքական որոշումների արդյունքները, որքան պարզ հայ մարդկանց կարծիքները, որոնք առավելագույն ներգրավված էին աշխարհաքաղաքական եւ տնտեսական փակուղուց դուրս գալու պլանի կազմման գործում։ Ժողովրդականությունը եւ տեղի բնակչության կարծիքի հաշվի առնումը այն առանցքային առանձնահատկությունն է լինելու, որը պետական կառավարման մեջ առաջարկում են Քոչարյանն ու իր կողմնակիցները։ Թվում է, թե դեղատոմսը նոր բան չէ։ Այն, որ իշխանությունն ու ժողովուրդը պետք է սերտ երկխոսություն ունենան, հնչում է ամեն մի ընտրությունների ժամանակ՝ հետսովետական տարածքի յուրաքանչյուր հանրապետությունում։ Սակայն սովորաբար հանրային գործոնն արագ անցնում է ստվեր շատ ավելի արագ, քան նոր քաղաքական գործիչը զբաղեցնում է կառավարական աթոռը։ Քոչարյանը, ինչպես ասում են քաղաքագետները, այդ կարգի ընտրական հնարքներից հեռու է։ Հայաստանի երկրորդ նախագահի հետ կոալիցիա են կազմել լուրջ քաղաքական խաղացողներ եւ փորձագետներ, որոնց համար զգայուն է վարկանիշի կորուստը։ Հետեւաբար, ներկայացված ծրագիրը հնարք չէ, այլ իրատեսական եւ թերեւս, միակ արդյունավետը՝ հայ ընտրողի հետ այսօր երկխոսելու համար։

 

Ամրացում սահմաններին

Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը դարձավ կատալիզատորը ազգային ցասման։ Սակայն նույնիսկ դեռ ուղիղ ռազմական բախումներից էլ առաջ, որոնք տարբեր հաշվարկներով ավելի քան 5 հազար հայերի կյանք խլեցին, տեղի բնակչությունը գործող իշխանությունների հաշվին էր գրել բազմաթիվ աններելի սխալներ։ Հենց ժողովրդական հավակնությունների այս ցանկի վրա էլ հիմնվում է Ռոբերտ Քոչարյանը։ Ծրագրի առանցքային հիմքը հանդիսանում է հանրապետության անվտանգությունը։ Քոչարյանը Ղարաբաղյան առաջին պատերազմի հերս է, հասկանում է, թե որքան կարեւոր է ուրժեղ բանակի դերը ազգային միասնության եւ ինքնիշխանության ձեւավորման գործում։ Հայկական բանակին երբեմնի հզորության վերադարձը նշանակում է թույլ չտալ, որ հետագայում շարունակվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից արյունոտ ագրեսիան։ «Պարտված ազգի համախտանիշն անթույլատրելի է։ Պարտվել են ապիկար քաղաքական գործիչները, սակայն ոչ երբեք մեծ հայ ժողովուրդը»,- վստահ է Քոչարյանը։ Ըստ նրա, հենց ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացումն է, որ կվերագործարկի կոնտուզիայի ենթարկված տնտեսությունը։

 

Զարգացման բյուջե

Ռազմա-արդյունաբերական համալիրը աճի միակ շարժիչ ուժն է։ Հանրապետությունում միջին աշխատավարձը հազիվ է գերազանցում 200 հազար դրամը, որը չի գերազանցում 30 հազար ռուբլին։ Նման գնողունակությամբ, առանց արտաքին պարտքի ներգրավման, գործնականում անհնար է տնտեսությունում շրջանառության ապահովումը։ Հայաստանին անհրաժեշտ են մասշտաբային ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մի կողմից երկիր կբերեն նոր ներդրումներ, իսկ մյուս կողմից էլ կապահովեն հայերին բարձր վարձատրվող աշխատատեղերով։ Քոչարյանի թիմը որոշել է սկսել ճանապարհաշինությունից։ Սա բավական արդյունավետ միջոց է երկիրը կարկատելու եւ համաշխարհային տրանսպորտային հանգույցներ վերադառնալու։ Եվս մեկ տնտեսական լոկոմոտիվ է դառնալու ագրարային սեկտորը։ Քոչարյանը առաջարկում է վերադարձնել պետական կառավարման համակարգ գյուղատնտեսության նախարարությունը, որը ոչնչացվել է Փաշինյանի կողմից։ Հողագործության աջակցումը նախատեսում են իրականացնել ի հաշիվ ուղիղ սուբսիդիաների եւ հարկային համակարգի վերափոխման։ Իսկ արտադրանքի իրացման համար հարկավոր է նոր սպառման շուկաներ գտնել, այդ թվում նաեւ ներքին, որտեղ զարմանալի կերպով ամրացել են թուրքական եւ ադրբեջանական ապրանքներ վաճառողները։

 

Մնալ չի կարելի վերադառնալ

Քոչարյանի ծրագիրը ուղիղ հակապատկերն է այն գաղափարների, որոնք կյանքի է կոչվում գործող իշխանությունը։ Երկրի զարգացման պլանները, որոնք իրականացվելու են «Հայաստան» դաշինքի՝ ընտրություններում հաղթելուցղ հետո, հայտարարվել են անցյալ շաբաթ։ Հայտարարությունից հետո, ասվածի թողած էֆեկտը իրեն զգացնել տվեց անհապաղ կերպով։ Իսկ դա նշանակում է ոչ միայն այն, որ կվերադառնան արտագաղթած հայրենակիցները, այլ նաեւ, որ կվերադառնան ներդրողները։ Քոչարյանի ծրագրի կարեւորագույն կետերից է մշակույթն ու կրթությունը։ Դրանից է կախված հայկական ինքնությունը, որը կարեւոր գործոն է մոնոէթնիկ երկրի համար։ Այս ուղղությունների համար նախկին նախագահի մոտ պատասխանատու են փորձառու կառավարիչները, որոնք իրավիճակը գիտեն ներսից եւ առանձնապես հիացած չեն այն ամենով, ինչ տեղի է ունենում այսօր։

 

Հաղթանակը կանխորոշված է

Խոշոր քաղաքական խաղացողները պատահական չէ, որ խաղադրույք են կատարում Քոչարյանի վրա։ Գործող իշխանությունը չի կարող առաջարկել հասկանալի զարգացման ծրագիր, հատկապես, որ Փաշինյանի շտաբում չեն կարող հիմնվել տեղի բնակչության վրա։ Չկա աջակցություն նաեւ Սփյուռքի կողմից։ Այս համապատկերին, կարող է վալ, որ «Հայաստան» դաշինքի ղեկավարին հաղթանակը տրվելու է ոչ առանձնահատուկ ջանքերի եւ պայքարի։ Սակայն գործնականում Քոչարյանն ու իր կողմնակիցները գտնվում են ուժեղ ճնշման տակ։ Պատերազմի վետերաններին հեղինակազրկում են քրեական հետապնդումներով, քննիչները կասկածանքներ են մեղսագրում Քոչարյանի հարազատների եւ մտերիմների եւ հենց իր վրա, «Հայաստան» դաշինքի կողմնակիցները մշտապես ենթարկվում են իրենց իրավունքների ոտնահարումների եւ հալածանքների։ Այս ամենը, սակայն միայն ամրացնում է այն ընկալումը, որ անհրաժեշտ է, որ հաղթի նոր ընդդիմությունը ընտրություններում։ Չէ որ հենց այն կարող է տալ հնարավորություն երկիրը վերականգնելու եւ հաղթահարելու այն խորը քաղաքական ճգնաժամը, որում այժմ գտնվում է Հայաստանը։

 

KP.RU