Ինդոնեզիայում ընտրությունների արդյունքները հաշվելիս մահացել է 272 մարդ

Ինդոնեզիայում ընտրությունների արդյունքները հաշվելիս մահացել է 272 մարդ

Ինդոնեզիայի ԿԸՀ ղեկավար Արիֆ Պրիյո Սուսանտոն հայտարարել է, որ առնվազն 272 աշխատակից մահացել է գերհոգնածությունից՝ այդ երկրում տեղի ունեցած վերջին համընդհանուր ընտրությունների քվեների հաշվարկի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի տասնյոթին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

1878 մարդ էլ ԿԸՀ աշխատակազմից դիմել է բուժօգնություն ստանալու՝ գերհոգնածության պատճաով ձեռք բերած հիվանդությունների պատճառով: Ներկայումս Ինդոնեզիայի Ֆինանսների նախարարությունը զբաղված է մահացած աշխատակիցների ընտանիքներին փոխհատուցման գումարների վճարումով: Քվեների հաշվարկը տեւել է առնվազն քսանչորս ժամ, որի ընթացքում ԿԸՀ աշխատակիցները աշխատել են առանց դադարի: