Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. այրվելիս են եղել շարժիչները

Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. այրվելիս են եղել շարժիչները

Zimbabwe Airways ավիաընկերությանը պատկանող Boeing 767 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգ քաղաքում: Օդանավի մոտ սկսված էր եղել շարժիչների այրում: Կրակի պոռթկումները երեւացել են նույնիսկ վայրէջքի պահին:

Բարեբախտաբար հարկադիր վայրէջքը Տամբո օդանավակայանում անցել է բարեհաջող: Տուժածներ չկան: Ամենայն հավանականությամբ, ինչ որ թռչուն է ընկել շարժիչի մեջ, որն էլ հարուցել է նման արտակարգ պատահար: