Վահանավանքի գանձանակից 16000 դրամ է գողացել

Վահանավանքի գանձանակից 16000 դրամ է գողացել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է 
Ժորա Հայրումյանի դատաքննությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2019թ. հունվարի կեսից մինչև 2019թ.մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Վահանավանք վանական համալիրի մայր եկեղեցու գանձանակից՝ կեռածայր ալյումինե լարի գործադրմամբ թղթադրամները գանձանակի միջից բարձրացնել-հանելու եղանակով, գաղտնի հափշտակել է 16000 ՀՀ դրամ:

Դատավարության մյուս կողմը Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմն է։