Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Հունիսի 7-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Մտքեր են փոխանակվել ռեգիոնալ իրադրության հետ կապված հարցերի առնչությամբ, քննարկվել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին։